▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 հայի պատճառով Բելգիայում քրեական հետապնդում է սկսվել Skype-ի դեմ

 

Բելգիայի Մեխելեն քաղաքի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել՝ նպատակ ունենալով քրեական գործ հարուցել Skype ծառայության ինտերնետ հեռախոսակապի նկատմամբ, հայտնում է Le Soir թերթը:
Թերթի տվյալով՝ իրավաահ մարմինները որոշումը կայացրել են այն պատճառով, որ Skype-ը հրաժարվել է բելգիացի քննիչներին մատչում տրամադրել հանցավոր գործունեության մեջ կասկածվող երկու կասկածյալների խոսակցություններին:
Հետաքննությունը պնդում է, որ 2012-ին Հայաստանի երկու քաղաքացիներ ակտիվորեն օգտվել են ծառայութան ինտերնետ հեռախոսակապից՝ այդկերպ համաձայնեցնելով իրենց հանցավոր մտադրությունները, որ առնչվում են մաքսանենգ արտադրանքի մատակարարումներին ու գողացված գույքին:
Skype-ը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ ընկերությունը Բելգիայի հեռախոսային օպերատորը չէ, և իր վրա չի տարածվում այդ երկրի օրենսդրությունը:

Le Soir թերթը հայտնում է, որ Բելգիայի Մեխելեն քաղաքի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Skype ծառայության ինտերնետ հեռախոսակապի դեմ:

Ըստ պարբերականի՝ իրավաահ մարմինները այս որոշումը կայացրել են այն պատճառով, որ Skype-ը հրաժարվել է բելգիացի քննիչներին տրամադրել հանցավոր գործունեության մեջ կասկածվող երկու կասկածյալների խոսակցությունները:

Հետաքննությունը պնդում է, որ 2012 թվականին Հայաստանից երկու ներգաղթյալներ ակտիվ օգտվել են ծառայությունից՝ այդկերպ համաձայնեցնելով իրենց հանցավոր մտադրությունները, որ առնչվում են մաքսանենգ արտադրանքի մատակարարումներին ու գողացված գույքին:

Skype-ում, թերթի տեղեկությունների համաձայն, հրաժարվել են դատախազության աշխատակիցներին տրամադրել կասկածյալների խոսակցությունների ձայնագրությունները՝ պատճառաբանելով, որ ընկերությունը Բելգիայի հեռախոսային օպերատոր չէ և  և իր վրա չի տարածվում այդ երկրի օրենսդրությունը:

Այնինչ Մեխելենի դատախազության կարծիքով՝ տվյալ դեպքում Skype-ը խախտել է հեռահաղորդակցությունների մասին բելգիական օրենքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more