▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 երիտասարդների դանակահարողը Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն է

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սարգսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հուլիսի 9-ին Մարգարյան փողոցի վրա գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 հոգու դանակահարելու մեջ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ, ովքեր հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքներ կատարելուց հետո պարզել են հանցագործության դրդապատճառն ու դեպքի հանգամանքները, որից հետո դարանակալումներ են կատարել կասկածյալ Ա. Սարգսյանի բնակության վայրում: Դեպքից 2 օր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել Նորիկ անվամբ երիտասարդ տղան, ով հայտարարել է, որ դանակահարությունը կատարել է ինքը, սակայն ոստիկաններն ու արդեն Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ Նորիկի խայծը կուլ չեն տվել ու պարզել են, որ դանակահարությունը իրականում կատարել է ոչ թե Նորիկը, այլ նրա եղբայրը՝ Արթուրը և իբրև լավություն՝ Նորիկը փորձել է ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնելով իր վրա վերցնի կատարվածը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more