▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2-ամյա Տիգրանի ծնողներին զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել»․ Նարեկ Սարգսյան

Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը 2-ամյա Տիգրանի ընտանիքի հետ ամենօրյա կապի մեջ են, ցանկացած կասկածելի զանգ, տեղեկություն կամ իրենց կողմից առաջ քաշված որևէ վարկած միանգամից ներկայացվում է ոստիկանությանը և ստուգումներ են իրականացվում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Անդրադառնալով երկու օր առաջ Տիգրանի հոր ստացած զանգին՝ ՆԳՆ խոսնակը հայտնել է․ «Ոստիկանությունը անմիջապես պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել։ Դեպքը որևէ կապ չունի երեխայի կորչելու հետ։ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել»։

Նա խոսնակը նշել է նաև, որ Տիգրանի կորչելու վերաբերյալ ծնողների կողմից նշված ժամի դրությամբ այդ փողոցում եղած բոլոր անձինք, մեքենաները ստուգվել են և այս պահի դրությամբ հիմնական վարկածը շարունակում է մնալ գետը։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more