▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա վիրավոր զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արցախում մարտական դիրքերում  ծանր վիրավորում ստացած 19-ամյա ԱրմանԼազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ,  ընդունվել   «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել  կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: 

Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման  մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more