Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է մարդկանց վրա հարձակման մասին, որը կատարվել է Ռասսել-սքվեր հրապարակում, տեղի ժամանակով 22:30-ին։
Ինչպես նշել է ոստիկանությունը, տղամարդը դանակով սպանել է մի կնոջ և վիրավորել ևս 5 հոգու։ Տուժածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, նշվում է միայն, որ նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը աջուձախ հարվածներ է հասցրել բոլոր նրանց, ովքեր գտնվել են մոտակայքում։ Իրավապահները կարողացել են վնասազերծել տղային՝ օգտագործելով էլեկտրաշոկ։ Այժմ նրանք փորձում են պարզել կատարվածի պատճառները։
Արդեն կան տարբերակներ, որ դա եղել է ահաբեկչական ակտ կամ տղան ունեցել է հոգեկան խնդիրներ։
Աղբյուրը՝life.panorama.am