|
Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Այն չզեկուցվող հարցերի օրակարգում է։ «Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ շրջաններ։ Անդրադառնալով հայ փորձագետների՝ Բաքու սպասվող այցին, Մամեդովը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դիտեք նաև՝ |
18 մլն դրամ` հայ փորձագետներին Բաքու ճանապարհելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


