▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ.  Փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանին հենց նոր «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ.  Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն է տեղեկացրել այս մասին ֆեյսբուքյան իր էջում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սալյակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել ԱրմենիաSputnik-ին

«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմել է փաստաբանը։

Չնայած մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել էր, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։

***

 

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում մեր մտահոգ քաղաքացիներին,
մայրիկներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Մինասյան եղբայրներին։
Առանձին շնորհակալություն մեր լրագրողներին՝
իրենց կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։
Քիչ առաջ տեղեկացա, որ Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են բանտ։
Ուշադրություն դարձրեք՝ քանի դեռ մենք կանգնած էինք դատախազության առջև, նրանք չհամարձակվեցին գնալ այդ քայլին։
Հենց վերադարձանք տուն՝ տեղափոխեցին։
Սա պատահականություն չէ։
Սա ապացույց է, որ մեր ներկայությունը զսպող ուժ է։
Ուստի՝
*Վաղն անպայման պետք է լինենք դատախազության առջև
*Եվ լինենք ավելի շատ, քան այսօր էինք
Նրանք ունեն մեր աջակցության կարիքը։
Եվ հիմա ամենակարևորը՝ չլռել և չնահանջել։
Ձեր ներկայությունը կարևոր է։
Մեր պայքարը՝ անհրաժեշտ։
Սպասում եմ բոլորիդ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more