▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16-ամյա հայ աղջկան թվացել է, թե կնճռիկներ ունի. Ի՞նչ խորհուրդներ է տալիս «բոտեքսի» մասնագետը

Բժիշկ Քրիստինա Բաբայանի խորհուրդները բոտեքսի վերաբերյալLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Mekel gold’s international medical» սպա կենտորոնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ Քրիստինա Բաբայանը, ով վերջին շրջանում մեծ տարածում գտած բոտեքսի վերաբերյալ տվեց իր մասնագիտական խորհուրդները եւ առաջարկեց կնճիռներից խուսափելու իր մոտեցումները, ինչպես նաեւ այդ հարցում առանձնացրեց տարիքային առանձնահատկության կարեւորությունը:

Կնճիռների դեմ պայքարի հարցում բժիշկը նախ առանձնացրեց տարիքային առանձնահատկությունները. «Տարիքային անհրաժեշտ խնամքի հարցում կարեւոր է, որ ինքնաբուժությամբ կամ ինքնախնամքով չզբաղվել, այս պարագայում եւս կարեւոր են մասնագիտական ուղղորդումները»:

Վաղաժամ կնճիռներից խուսափելու կամ տարիքից ելնելով բնականոն կնճիռների առաջացմումը հնարավորինս հետաձգելու համար Քրիստինան նկատեց. «Եթե խնամքը սկսենք վաղ տարիքից, ապա կնճիռների առաջացնումն էլ ավելի ուշ տեղի կունենա: Ի դեպ, այս պարագայում խնամք ասելով նկատի ունենք եւ տնային պայմաններում, եւ հատուկ սպա սրահներում կազմակերպվող միջոցները:

Բացի այդ, այսօր մենք ունենք այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս թաքցնել կնճռիկները, որպեսզի, այն չվերածվի խորը կնճիռների. պետք է նկատեմ, որ ապարատային միջոցները գործածվում են առանց հատուկ ներարկումների»: Միաժամանակ մաշկաբան-կոսմետոլոգը դեմ չէ նաեւ կնճիռները թաքցնելու ժամանակակից միջոցներին.

«Ես շատ կողմ եմ նաեւ «բոտեքս»-ին, եթե կա խնդիր եւ կարելի է այդ խնդիրը շտկել, ապա ինչո՞ւ ոչ: Դրանք արվում են հատուկ միջոցներով, որոնք նախատեսված են հենց «բոտեքս»-ի համար եւ իրենից ոչ մի վտանգավոր հետեւանք չի առաջացնում, պարզապես ճիշտ ապարատի ընտրություն է հարկավոր, որպեսզի կեղծիքներ չլինեն»,-նշեց նա:

Մասնագետը «բոտեքս»-ի հարցում խնդիրը միայն տարիքային ընտրության մեջ է տեսնում. «Կարծում եմ, «բոտեքս»-ի միակ խնդիրը այն է, որ չկա տարիքային սահմանափակում, օրինակ ես ունեցել եմ հաճախորդներ, ովքեր ընդամենը 16 տարեկան են եղել, բայց իրենց թվացել է, որ ունեն կնճռիկներ եւ այս միջոցով ցանկացել են թաքցնել դրանք, բայց պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք, որ եթե այս միջոցին դիմեք վաղ տարիքում, ապա հետո, երբ իսկապես տարիքից ելնելով անհրաժեշտություն լինի թաքցնել կնճիռները, «բոտեքս»-ը այլեւս չի կարող օգնել»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more