▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.5 տարում` 10 ահաբեկչություն. Ֆրանսիան Եվրոպայի ամենավտանգավոր երկիրն է

Վերջին մեկուկես տարում Ֆրանսիայում 10 ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել: Meduza գործակալությունն ամփոփել է Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին 10 խոշոր ահաբեկչությունները:

2015-ի հունվար, հարձակում Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրության վրա

2015 հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Կուաշիները հարձակվեցին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա` սպանելով 12 մարդու, այդ թվում` 2 ոստիկանի: 

2015-ի փետրվար, Նիս, հարձակում հրեական կենտրոնի վրա

Մուսա Կուլիբալի անունով տղամարդը դանակով հարձակվեց հրեական կենտրոնի պահակների վրա, որից 3 մարդ տուժեց: 


2015-ի ապրիլ, հարձակում փարիզյան արվարձանի եկեղեցիների վրա

Ապրիլի 19-ին 24-ամյա ալժիրցի Սիդ Ահմեդ Գլամը հարձակում էր ծրագրել Փարիզի մի քանի եկեղեցիների վրա: Նա կրակեց 33-ամյա կնոջը, ինչի ժամանակ վնասեց ոտքը և բժշկի դիմել: Արդյունքում նրան ձերբակալեցին:

2015-
ի հունիս, ահաբեկչություն քիմիական գործարանում

Հունիսի 26-ին ընկերության մատակարարման ծառայության աշխատակից ֆրանսիացի Յասին Սալին գլխատեց իր ղեկավարին, ապա նրա գլուխը փաթաթեց մուսուլմանական գրություններով կտորի մոջ ու թողեց քիմիական գործարանի տարածքում:

2015-ի օգոստոս, հարձակում  Thalys գնացքում

25-ամյա մարոկկացի Այուբ Խազզանին, զինված ատրճանակով, դանակով և Կալաշնիկովի հրացանով, փորձել է հրաձգություն բացել Thalys գնացքում, որը Ամստերդամից ուղևորվում էր Փարիզ: Ահաբեկչին հաջողվել է վնասազերծել պատահականության շնորհիվ. նրա հրացանը խցանվել էր, իսկ հարևան վագոնում ամերիկացի զինծառայողներ են գտնվել:

2015-ի նոյեմբեր, հարձակում Փարիզում

Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը, որն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը` բելգիացի իսլամիստների ձեռքով: Ահաբեկչությունների շարքի հետևանքով 130 մարդ էր զոհվել, այդ թվում` հայազգի Լոլա Ուզունյանը:

2016-ի հունվար, հարձակում զինվորականների վրա մզկիթի մոտ

Թունիսյան ծագմամբ ֆրանսիացին Վալանս քաղաքում իր մեքենայով ընթացել է 4 զինվորականի ուղղությամբ, որոնք հսկում էին մզկիթի տարածքը: 29-ամյա տղամարդը հարձակումն իրականացնելիս գոռում էր «Ալլահ Աքբար»:

2016-ի հունվար, Փարիզ, հարձակում ոստիկանների վրա

Հունվարի 7-ին` Charlie Hebdo-ի ահաբեկչության տարելիցի օրը, Փարիզում թունիսցի փախստականը հարձակում է իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա:  

2016-
ի հունիս, ոստիկանի ընտանիքի սպանություն

Ֆրանսիայի քաղաքացին` մարոկկական ծագմամբ, Լարոսսի Աբբալլան դանակով հարձակվել է ոստիկանի վրա հենց նրա տան մոտակայքում, որից հետո կտրել է նրա կնոջ վիզը: Միջադեպից հետո Աբբալլան խոստովանել է կրկնակի սպանությունն ու երդում տվել «Իսլամական պետությանը»:

2016-ի հուլիս, Նիս

Թունիսի քաղաքացին բեռնատարով ընթացել է Նիսի ափամերձ տարածքում հավաքված մարդկանց ուղղությամբ, ովքեր հավաքվել էին տոնելու Բաստիլի գրավման օրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more