Ո՞վ է այսօր պատրաստ ընդունել, որ կախվածություն ունի իր հեռախոսից, համակարգչից, կամ պլանշետից։ Դժվար թե շատ մարդ ընդունի դա. դուք կասեք, որ սա կյանքի բնական ընթացքն ու տեխնոլոգիաների զարգացումն է, սակայն ընդունեք, որ մեզ անհրաժեշտ է կտրվել այս առարկաներից ու իրականություն վերադառնալ։
Հենց այդ պատճառով ներկայացնում ենք իլյուստրացիաների այս շարքը, որն արտացոլում է տեխնոլոգիաներից կախվածություն ձեռք բերած ժամանակակից հասարակությունը։