▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14 օր է` տավուշցի կնոջից լուր չկա. գտել են միայն գոգնոցը` լի կանաչիներով

Yerkir.am-ը գրում է.

Տղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 80-ամյա գյուղացի է կորել: Կայքի հետ զրույցում Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնել էր, որ կորել է 80-ամյա Սեդա Զաքարյանը: Ի դեպ, Գանձաքարը սահմանամերձ գյուղ չէ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երբ գյուղացիները տեսել էին տատին, նա ասել էր, որ հորթերը կորել են, ինքն էլ փնտրում է: Դրանից հետո տատին տեսնողներ չեն եղել: 

Գյուղապետը հայտնեց, որ տատին այդպես էլ չի հաջողվում գտնել, թեև արդեն գտել են նրա գոգնոցը` լի կանաչիներով` ինչ-որ տեղ թաքցրած: «Ամբողջ գյուղը, սարը տակն ու վրա ենք արել, բայց դեռ ոչ մի արդյունք»,- ասաց Շահինյանը:

Սեդա տատը, ի դեպ, սարամասում կենդանիներ է պահելիս եղել այդ օրերին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more