Ֆրանսիայում 13-ամյա տղան դպրոցական ավտոբուսում պատահաբար կրակել է դասընկերոջ վրա:
Ինչպես փոխանցում են լրատվամիջոցները՝ դեռահասը պայուսակից հանել է իր հոր ատրճանակը, որպեսզի այն ցույց տա ընկերներին և պատահաբար կրակել է ընկերոջ վրա: Ստացած հրազենային վնասվածքից 12-ամյա տղան մահացել է։ Տարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է Gazet.ru-ն: