Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանության կողմից ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը ցրելուց հետո բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:
Այդ մասին է «Ինտերֆաքս»-ին հայտարարել ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:
Ահարոնյանը դժվարացել է նշել բերման ենթարկվածների կոնկրետ թիվը:
Հիշեցնենք, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաքից հետո երթով շարժվել են դեպի Սարի թաղ: Ոստիկանությունը ցրել է ցույցը՝ կիրառելով հատուկ միջոցներ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:
Բերման են ենթարկել նաև Խորենացու փողոցում գտնվող ցուցարարներից: