kiss.am-ը գրում է.
Համացանցը, գովազդներն ու ԶԼՄ-ները փորձում են մեզ համոզել, որ կնոջ մեջ ամենասեքսուալն այն է, որ նա մերկանում է և թափահարում կրծքերով, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Տղամարդիկ կարծես թե մոռացել են, որ կնոջ մեջ երկրորդական սեռական նշաններից բացի կարող է սեքսուալ և այլ բան լինել։
Ահա TOP 10 սեքսուալ ու գրավիչ բաները, որ աղջիկներն են անում և գրավում տղամարդկանց։
1. Երբ աղջիկը կրում է նեղ ջինսե տաբատ.Պարզվում է՝ շատ տղաներ պատրաստ են ժամերով հետևել, թե ինչպես են աղջիկները հագնվում, հատկապես նրանց դուր է գալիս, թե ինչպես են աղջիկներն առավոտյան ոլորվելով ու պար գալով հագնում իրենց նեղ ջինսերը։
2. Երբ ձգվում է տղայի դիմաց.Երբ աղջիկները նախամարզանք են կատարում մարզադահլիճում, հաճելի է հետևել դրան, բայց ավելի հաճելի է, երբ նրանք դա անում են տնային պայմաններում։ Անգամ երբ աղջիկները պարզապես ձգվում են, ճրթճրթացնում հոդերն ու տարածում ոտքերն ու ձեռքերը, դա նույն ազդեցությունն է թողնում տղաների վրա։
3. Երբ հետ է գցում մազերը.Հապա մի պատկերացրեք՝ գեղեցկադեմ ու նրբիկ աղջիկը մեղմիկ քամու ուղեկցությամբ հետ է գցում իր շքեղ վարսերը... Նման է ռոմանտիկ ֆիլմի, չէ՞։ Իրականում այս ժեստը նույն կերպ գեղեցիկ ու ռոմանտիկ է տղաների համար։
4. Ուղղում է փողկապը.Ամուսնության ժամանակ կամ երկար հարաբերությունների պարագայում սա բավականին նուրբ բան է, հատկապես որ աղջիկները միշտ հաջողացնում են ավելի լավ անել այն, ինչը պահանջում է զգուշավորություն և գեղեցկություն։ Նույնը վերաբերում է փողկապին կամ թիթեռնիկին։
5. Փռշտում է.Տղամարդիկ «քրտնած, փռչոտ, բռի արարածներ են, ովքեր սիրում են թքել, հայհոյել, մորուք աճեցնել և ծառ կտրել»։ Տարօրինակ չէ, որ նրանց գրավում են հակառակ բաները՝ քնքշություն, նրբագեղություն և տհաճ հոտի բացակայություն։ Երբ տղամարդիկ փռշտում են, դա նման է ատոմային ռումբի պայթյունի, իսկ երբ աղջիկներն են փռշտում, դա նրանց մոտ այնքան նուրբ ու զվարճալի է ստացվում, որ կարծես փոքրիկ գազանիկ փռշտա։
6. Կծում է շրթունքները.Այս անմեղ ժեստը լրիվ արժանի է նրան, որպեսզի դրա մասին մի քանի երգ գրվի, մի քանի տղայի մռութ ջարդվի և ևս մի քանի խենթություն կատարվի։
7. Երբ քայլում է՝ օրորելով կոնքերը.Բարձրակրունկ հագած աղջկա հետ սովորական զբոսանքը շատ հեշտորեն կարող է վերածվել փոքրիկ էրոտիկ արկածի։ Ինչպե՞ս են նրանք դա անում, այդպես էլ հանելուկ է մնում տղաների համար։
8. Նուրբ դիպումներ.Մի կողմից այն հիմարությունը, որ գրված է ռոմանտիկ դրամաներում առաջին դիպման հեքիաթային հատկությունների մասին կատարյալ ապուշություն է թվում, բայց մյուս կողմից էլ անմեղ ու չկանխատեսված դիպումները կարող են սեքսուալ գրգռման հասցնել տղաներին։
9. Երբ մազերը ձիգ կապում է.Կարծես թե սովորական բան է՝ աղջիկը հավաքում է մազերը, որպեսզի դրանք չխանգարեն իրեն։ Գուցե բանն այն է, որ տղաները հունից դուրս են գալիս, երբ աղջիկները ժամերով կարգի են բերում իրենց մազերը, իսկ այս հնարքը մի քանի վայրկյանի ընթացքում կարողանում է կարգուկանոն ստեղծել գլխի վրա։
10. Երբ կրում է ընկերոջ վերնաշապիկը.Չգիտես ինչու երբ տղաները իրենցից մի քանի անգամ մեծ վերնաշապիկ են կրում, դա այդքան էլ գրավիչ չի նայվում, իսկ երբ աղջիկներն են դա անում, միանգամից վերածվում են նրբիկ էակների։