▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 հրաշալի խաղեր բջջային հեռախոսի համար

Բջջային հեռախոսը մեր ժամանակների ամենաանփոխարինելի գաջեթն է։ Սակայն շատ մարդիկ այդքան կապված են իրենց հեռախոսներին, որովհետև դրանցով կարող են խաղալ իրենց սիրած խաղերը։ Ահա 10 հրաշալի խաղեր հեռախոսի համար, որոնք հնարավոր է՝ արդեն իսկ ունեք ձեր հեռախոսներում, իսկ եթե ոչ, ապա, անկասկած, արժե փորձել բեռնել։

 10  Valiant Hearts: The Great War

Այս խաղը հետաքրքիր պատմությունների շարք, դիզայն, գրաֆիկա ու երաժշտություն ունի։ Խաղացողները կարող են հեշտությամբ կլանվել խաղի մեջ, հատկապես նրանք, ովքեր սիրում են գլուխկոտրուկներ լուծել։ Սա այնպիսի «պատերազմական» խաղ է, որն ուզում ես խաղալ ու խաղալ։ Խաղը կարելի է խաղալ ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերով հագեցած հեռախոսներով։

 9  Marvel Contest of Champions

Այս հեռախոսային խաղը նրանց համար է, ովքեր սիրում են մարտերն ու դուելները։ Խաղի հիմնական կերպարները «Marvel»-ի սուպերհերոսներն են։ Քո նպատակն է հաղթել յուրաքանչյուր դեմ առ դեմ մարտում։ Այս մարտական խաղն անկասկած դուր կգա հատկապես այս ոճի խաղերի սիրահարներին, միայն թե պետք է զգուշացնենք, որ մատները կարող են շուտ հոգնել կոճակներին հաճախակի սեղմելուց։ Ինչևէ, խաղը կարող եք ձեռք բերել անվճար։

 8  Cut the Rope: Time Travel

Խաղում կարելի է տեսնել Օմ Նոմի հայտնի կերպարը։ Օմ Նոմը սիրում է կոնֆետներ ուտել ու նոր ընկերներ ձեռք բերել։ Խաղալու ընթացքում դու ստիպված կլինես ամենատարբեր խոչընդոտներ հաղթահարել։ Խաղը սկսում է Միջնադարյան դարաշրջանից ու ընթանում մինչև Դիսկոյի ժամանակաշրջան։ Խաղը կարելի է ձեռք բերել iOS և Android համակարգերի համար ընդամենը 1 դոլարով։

 7  Bebbled

Եթե քարերը խառնելու խաղերի սիրահար ես, ապա, անկասկած, քեզ դուր կգա այս խաղը։ Այն աշխատում է գրեթե ինչպես այս տեսակի մյուս խաղերը։ Միայն թե այս տարբերակն ավելի պրոֆեսիոնալ ոճով է ներկայացված։ Խաղի սկիզբն ավելի հեշտ է, սակայն ընթացքում այն սկսում է բարդանալ։ Եվ հենց սա է, որ այն յուրահատուկ է դարձնում։

 6  Ridiculous Fishing

Եթե կարծում ես, որ ձկնորսությունը ձանձրալի է, փորձիր այս խաղը։ Սա այն տեսակ խաղերից է, որը կստիպի քեզ բախտդ փորձել օվկիանոսի ամենախորը հատվածներում։ Խաղն ավելի զվարճալի է դառնում, երբ հասնում ես այն մասին, որտեղ պետք է կրակես բռնածդ բոլոր ձկներին։ 

 5  Crossy Roads

Պիքսելային գրաֆիկայով այս խաղը կբավարարի հումորի զգացում ունեցող մարդկանց ճաշակը։ Միայն սրա համար արժե այն փորձել։ Չխաբվեք խաղի տեսքով. դուք կապշեք դրա զարգացող բարդությունից։

 4  XCOM Enemy Unknown

Այս խաղը կսիրեն ռազմավարական խաղերի սիրահարները։ Ծրագրեք ձեր հարձակումներն այլմոլորակայինների դեմ։ Ռազմավարություն մշակեք, թե ինչպես պետք է շարժվել ռազմադաշտում։ Զորքերին առաջ շարժեք հմուտ հրամանատարի նման։ Եվ այո, դու նաև պետք է արտադրես ու համակարգես ռեսուրսներդ պատերազմ գնալիս։

 3  Monument Valley

19 դժվար մակարդակներից կազմված այս խաղը ցույց կտա, թե ինչպիսին պետք է լինի բջջային հեռախոսի խաղը։ Այս գլուխկոտրուկի թե՛ գրաֆիկան, թե՛ ծրագրավորումն իսկապես բացառիկ է։ Խաղը կարելի է խաղալ ինչպես iOS, այնպես էլ Android հեռախոսներով։

 2  Angry Birds

Խաղի թողարկվելուն պես այն մեծ ժողովրդականություն վայելեց, քանի որ խաղը ստեղծողները հայտնաբերել էին խաղը միաժամանակ զվարճալի ու հետաքրքիր դարձնելու ճիշտ բանաձևը։ Թռչունների ու խոզուկների այս խաղը հավասարապես հետաքրքիր է բոլոր տարիքի խաղացողների համար։ Անդրոիդի օգտատերերը կարծում են, որ այն լավագույն խաղն է, քանի որ այն անվճար է նրանց համար։ Ինչևէ, iPhone-ի օգտատերերը պետք է վճարեն՝ այս խաղն իրենց հեռախոսի մեջ բեռնելու համար։

 1  Minecraft Pocket Edition

Եթե սիրում ես «Minecraft» խաղի համակարգչային տարբերակը, ապա այն կսիրես նաև հեռախոսիդ մեջ։ Որպես համակարգչային խաղ՝ այն մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ հիմա այն նաև հեռախոսային ամենասիրված խաղերից մեկն է, որը կարող ես խաղալ, նույնիսկ եթե համակարգիչը ձեռքիդ տակ չէ։

Աղբյուրը` Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more