▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 երկրների 16 քաղաքներում այսօր համահայկական հավաք-երթ կկայանա

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում այսօր կկայանա համահայկական հավաք-երթ՝  հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի, ի աջակցություն Սասնա Ծռերի ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:

Երևանյան հավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին Ազատության հրապարակում, Վանաձորյան երթը կմեկնարկի ժամը 18:00 Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի մոտից, հասցե՝  ք․ Վանաձոր, Վարդանանց 35:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more