Քրտնած ակնոցներ
Այս մեթոդը ամենայն հավանականությամբ կիմանան պրոֆեսիոնալ դահուկորդները։ Այն ակնոցների համար, որոնք չունեն քրտինքից պաշտպանիչ շերտ, առաջարկում ենք ատամի մածուկի բարակ շերտ քսել վրան ներքին կեղմից։
Մգացած արծաթ
Հին արծաթը թարմացնելու համար մաքրեք այն ատամի մածուկով և փափուկ շորով։
Արդուկի խորքը
Վաղ թե ուշ Ձեր արդուկի վրա ինչ-որ հետքեր կհայտնվեն։ Գլխավորը, համոզվեք, որ արդուկը հոսանքից անջատված է։ Համոզվելուց հետո մաքրեք հետքերը ատամի մածուկով։
Վատ հոտով ձեռքեր
Սովորաբար սովորական օճառը չի կարող անցկացնել հոտավետ ուտելիքի հոտը, ինչպիսին են ձկան և սոխի հոտերըԼ Լվացեք Ձեր ձեռքերը ատամի մածուկով և հրաժեշտ տվեք հոտին։
Վնասված սկավառակներ
Փոքրիկ վնասվածքներից կարող եք ազատվել նունպես ատամի մածուկ քսելով։ Կարևորն է դրան զուգահեռ մաքրել մածուկը փափուկ կտորով։
Ջրի և ուտելիքի տարաներ
Սիրելի թերմոսների և տարաների շատ օգտագործման հետևանքով կարող է վատ հոտ առաջանալ։ Լավ մաքրեք օգտագոևծումց առաջ տարան մածուկով, և հետո լվացեք տարան։ Կարող եք նույնը անել նաև մանկական բաժակների համար։
Պատերի մանր վնասվածքներ
Այս խորհուրդը պետք կգա այ մարդկանց, ովքեր ցանկանում ենք վերադարձնել բնակարանը վարձակալությունից հետք։ Ատամի մածուկը կարող է թաքցնել քերծված պատերի թերությունները։ Ուղղակի քսեք մածուկը պատին և հավասարեցրեք։
Բաց կոշիկ
Կեղտից շատ վատ տեսք են ստանում բաց կամ սպիտակ գույնի կոշիկները։ Ուղղակի կեղտի հետքերի վրա ատամի մածուկ քսեք, այնուհետև մաքրեք։
Հետքեր
Ատամի մածուկը կարող է վերացնել մի քանի տարատեսակ հետքեր, օրինակ շրթներկի հետքերը, որևէ սոուսի հետքերը և այն։ Այն բանից առաջ, որ լվացքի մեքենայի մեջ դնեք, քսեք հետքի վայրում ատամի մածուկ։ Արդյունքը միանգամից նկատելի կլինի։
Ադամանդ և ոսկի
Նման զարդերը հաճախ գունաթափվում են և դրանք տեսքի բերելու համար կարող եք փափուկ շորով և ատամի մածուկով զգուշորեն մաքրել դրանք։ Միայն համոզվեք, որ ամբողջ մածուկը ավարտից հետո կանցկացնեք զարդի վրայից, որպեսզի այն կքարանա։
Աղբյուրը՝ inchuzem.am