Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ծառայություն կատարելիս, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված, Ազատ Փ.-ին /նախկինում 10 անգամ դատապարտված, ազատվել է 2015 թ. հուլիսին/: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:
Պարզվել է, որ Ազատ Փ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 16.30-ին, Մալաթիայի փողոցի թիվ 74 հասցեի մոտ գտնվող առևտրի կրպակում փորձել է գողանալ 1992թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ծառայություն կատարելիս, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված, Ազատ Փ.-ին /նախկինում 10 անգամ դատապարտված, ազատվել է 2015 թ. հուլիսին/: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից: Պարզվել է, որ Ազատ Փ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 16.30-ին, Մալաթիայի փողոցի թիվ 74 հասցեի մոտ գտնվող առևտրի կրպակում փորձել է գողանալ 1992թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում է հետաքննություն: