
Բլոգ Նյուզ-ը գրում է. «Instagram-ի փլեյբոյ», միլիոնատեր ու պոկերի աստղ Դեն Բիլզերյանը խելահեղ արարքներ է անում զուտ նրա համար, որ կարող է անել դրանք։ Օրինակ՝ մի քանի շաբաթ առաջ նա հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Բիլզերյանը վաղուց է հայտնի ճոխ խրախճանքներով ու կիսամերկ գեղեցկուհիներով լի նավերում «դեբոշներ» անելու համար, և ամեն անգամ այս պատմություններն իսկական բում են անում համացանցում։ Սակայն երբեմն նա անում է իսկապես չափից դուրս խելացնոր արարքներ, ու ամենևին էական չէ, թե արդյո՞ք նա այդ ամենը հավերժացնում է ինստագրամյան իր էջում, թե՝ ոչ։ Ձեզ ենք ներկայացնում Բիլզերյանի 10 ամենախենթ ու խելահեղ քաջագործությունները։
10. Լողավազան է նետել պոռնոաստղին
Բիլզերյանի մասնակցությամբ ամենավիճահարույց միջադեպերից մեկն այն դրվագն էր, երբ նա իր տան տանիքից լողավազան էր նետել ամբողջովին մերկ 18-ամյա պոռնոաստղ Ջենիս Գրիֆիտին։ Ընկնելիս Ջենիսը կոտրել էր ոտքը՝ դիպչելով լողավազանի եզրին ու արդյունքում դատի էր տվել Բիլզերյանին։
9. Իրեն հռչակել է «Պոկերի Բիլ Գեյթս»
Իրեն նման կերպ կարող է կոչել միայն մեկն, ով խիստ բարձր ինքնագնահատական ունի, բայց Բիլզերյանն արել է դա։ «ALL IN» վիդեոպարբերականին 2014 թվականին տված իր հարցազրույցում Դեն Բիլզերյանն անվանեց ինքն իրեն «Պոկերի Բիլ Գեյթս», եթե պոկերը համեմատենք բիզնեսի հետ։ Գուցե նա այնքան էլ չի չափազանցրել, եթե հաշվի առնենք, որ միայն պոկեր խաղալով՝ նա 50 միլիոն դոլար փող է աշխատել, որից 10.8 միլիոնը՝ միանվագ։
8. Ուսումնարանում ձերբակալվել է՝ մեքենայի բեռնախցիկում գնդացիր պահելու համար
Բիլզերյանը սիրում է հրազենը։ Նա ունի 97 միավոր հրազեն, իսկ իր առանձնատան ամեն սենյակում կա մեկական լիցքավորված ատրճանակ։ Բիլզերյանի կիրքն առ զենքեր հին պատմություն ունի ու հասցրել է նրա համար խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով նրա տարիքը։ Ավագ դասարաններում Բիլզերյանը ձերբակալվել է՝ մեքենայի բեռնախցիկում գնդացիր պահելու համար, ինչից հետո Բիլզերյանին վռնդեցին ուսումնական հաստատությունից։
7. Վտարվել է ԱՄՆ ռազմական նավատորմից՝ ուսուցման կուրսի ավարտից 2 օր առաջ
Մոտ 510 օր Բիլզերյանն անցնում էր ԱՄՆ ՌԾՈւ «SEAL» հատուկ ստորաբաժանման նախապատրաստման կուրսը, սակայն սպաներից մեկին վիրավորելու համար Բիլզերյանին վռնդեցին ուսուցման ավարտից 2 օր առաջ։ Ինքը՝ Բիլզերյանը, պնդում է, որ ինքն անմեղ էր։
6. Տանուլ է տվել 5.6 միլիոն դոլար 2 ամսվա մեջ
Գուցե մի քանի միլիոն դոլար կորցնելը վատագույն բանը չէ, որ կարող էր պատահել նրա հետ, որովհետև Բիլզերյանը լավ ապահովագրական հիմնադրամ ունի, այդ թվում նաև հոր՝ նախկին թրեյդեր Փոլ Բիլզերյանինը, սակայն այն արագությունը, որով նա տանուլ էր տվել այս հսկայական գումարը պոկեր ու զառ խաղալով, ցնցող է։ Այս դեպքից հետո նրա հայրը նրան փորձում էր անգամ հետ պահել թղթախաղից։
5. Ձերբակալվել է Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ռումբի բաղադրիչներ ունենալու համար
2014 թվականին Բիլզերյանին ձերբակալեցին Լոս Անջելեսի օդանավակայանում, երբ վերջինս իբր փորձում էր ինքնաթիռ անցկացնել ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրամասեր։ Հավատարիմ մնալով իր ոճին՝ ձերբակալությունից անմիջապես հետո Բիլզերյանն ինստագրամյան իր էջում լուսանկար հրապարակեց, որտեղ նա երկու կիսամերկ աղջիկների հետ էր ինքնաթիռի մեջ ու մակագրեց այդ նկարը հետևյալ կերպ. «Բանտ… այլևս երբեք»։
4. Իր կատվին դարձրել է Ինստագրամի աստղ
Բիլզերյանի «Բրդոտ» անունով կատուն ունի սեփական ինստագրամյան էջը՝ 808.000 հետևորդներով։ Դատելով էջում հրապարակվող կոնտենտից՝ կատուն իր տիրոջ կատվազգի տարբերակն է։ Այս էջում կարելի է գտնել կատվի նկարները զենքերի, մերկ կանանց ու պոկերի աքսեսուարների հետ։ Մի տեսակ տխուր էլ է, որ անգամ Բիլզերյանի կատվի էջն ավելի շատ մարդու է հետաքրքրում, քան ձեր ողջ կյանքը։
3. Երեք անգամ ինֆարկտ է տարել, որոնցից 2-ը՝ 25 տարեկանում
Բիլզերյանի կարգախոսն է. «Շտապիր ապրել, մահացիր երիտասարդ», ու նա գրեթե հասել էր դրան։ 25 տարեկանում իր հերթական խելահեղ արձակուրդներից մեկի ժամանակ նա այնքան էր չարաշահել կոկաինը, վայրի սեքսը, թղթախաղն ու «դեբոշները», որ իր առաջին ինֆարկտը տարավ։ Հաջորդ ինֆարկտը նրա մոտ տեղի ունեցավ առաջինից 12 ժամ անց։ Բարեբախտաբար, նա արագ ապաքինվեց, բայց անգամ մեկ ինֆարկտը նման տարիքում սարսափելի տպավորություն է թողնում։ Երրորդ ինֆարկտը Դեն Բիլզերյանը տարավ ինքնաթիռով Հավայան կղզիներից Լոս Անջելես վերադառնալիս։
2. Պնդում է, որ 12 օրվա ընթացքում 16 տարբեր կանանց հետ է սեքս ունեցել
Նման ֆիզիկական ծանրաբեռնվածության պարագայում ոչ մի մարզասրահներ էլ պետք չեն։ Հովարդ Սթերնին տված իր հարցազրույցում Բիլզերյանը պատմել է, որ Կաննում նա 12 օր շարունակ սեքսով է զբաղվել 16 կանանց հետ։ Այլ կերպ ասած՝ այդ 12 օրվա մեջ նա ամեն օր նոր զուգընկերուհի էր ունենում, իսկ դա, համաձայնվեք, արդեն բարձր արվեստ էր։
1. Իր տանը 3 շեֆ-խոհարար է պահում
Նույն հարցազրույցի ժամանակ Բիլզերյանն անկեղծացել է, որ իր տանը 3 շեֆ-խոհարարներ է պահում, ովքեր բավարարում են նրա բոլոր քմահաճույքներն ուտեստների տեսանկյունից։ Նրանք աշխատում են նրա Լաս Վեգասի տանը հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը 12 ժամ է տևում։ Ավելին, Բիլզերյանի համար աշխատում է մոտ 20 մարդ, այդ թվում նաև 3 անձնական օգնականները։
Եվս մի քանի լուսանկարներ Բիլզերյանի Ինստագրամից՝