▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10/15 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգ է եղել

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»ի կայքէջում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից հրապարակվել է ահազանգ առ այն, որ «Ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել»:

Հրապարակման մեջ մատնանշված  հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվում է  քննություն։

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more