▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 տարեկան Վարդուհին քնում է փողոցում՝ նրա մայրը գիշերը մաքրում է փողոցները

Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ նրա մայրը՝ Նարինեն, գիշերը մաքրում է փողոցները, իսկ երեխային տանը միայնակ չի կարող թողնել: Նարինեն ամսական 53.000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 30.000 դրամը տան վարձ է վճարում: Երբ երեխային քաղցրավենիք գնելու համար մի փոքր գումար տվեցի, նա նախ դժվարությամբ վերցրեց, հետո էլ, իմանալով, որ ես էլ երեխաներ ունեմ, ասաց, որ շուտով աշխատավարձ է ստանալու ու ինքն էլ իմ երեխաների համար քաղցրավենիք կգնի...

Փոքրիկ Վարդուհին այդ ընթացքում արթնացավ, ուղղակի պետք էր նրա գեղեցիկ դիմագծերն ու փայլող աչքերը տեսնել... Այդ պահին այլևս չնկարեցի, Նարինեին խոստացել եմ անպայման նկարել երեխային...

Նրանց հանդիպել եմ երեկ, 3:00-ին, աշխատանքից տուն վերադառնալիս, Նորքի 1-ին զանգվածում... 

 

Էդգար Հարությունյան 

 

Ովքեր ցանկանում են օգնել Նարիներին, կարող են գրել Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more