Դիտեք նաև՝
«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Ռուբեն Մաթևոսյանն էր:
Ռուբեն Մաթևոսյանը պատմեց, որ հայրը լքել էր երկրային կյանքը, երբ նա դեռ ծնված չէր եղել: Պատերազմում զոհվել էր.
«Իմ ծնունդը սփոփանք է եղել մայրիկիս համար, ուրախություն ու կյանք, բայց այդ ուրախության մեջ կային մայրիկիս արցունքները կային, արցունքներ, որոնք անընդհատ հոսում էին»:
Մաեստրոյի երգիչ դառնալը ո´չ մեծ ցանկություն, և ո´չ էլ նպատակ է եղել: Երգի հանդեպ անզուսպ ցանկությունն առաջացել է 18 տարեկանում.
«Նոտաներ գնեցի տարբեր երգերի ու սկսեցի երգել: Մայրս էլ զարմացել էր, որ ես կարող է այդպիսի ձայն ունենամ»:
Շուրջ 16 տարի առաջ մաեստրոն պայքար է մեղել կյանքի համար`1 ժամում 20 կլինիկական մահ… Խոսելով այս մասին`վերջինս չկարողացավ թաքցնել հուզմունքը.
«Բժշկիս շատ հուզված ասեցի`«Նոր եմ թոռնիկ ունեցել, 6 ամիսա, ինչ կլինի գոնե 1-2 տարվա կյանք տվեք, որ մի քիչ հասկանամ, թե ինչ ասել է «Պապ»»… Բժիշկս ժպտաց ու ասաց`«Հիմա իմ պարտքն է`Ձեզ վերադարձնել ժողովրդին, իսկ Ձեր պարտքն է` երգել ամբողջ կյանքում»:
Մաեստրոյի խոսքով`կյանքի իմաստը պայքարն է, շրջապատին ճիշտ հասկանալն ու ներելը, իսկ լավ կյանքի իմաստը` փորձություններից հաղթանակած դուրս գալն է:
Աղբյուրն՝ այստեղ։
Դիտեք նաև՝
***