▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ամիս կոմայի մեջ գտնվող 17-ամյա վանաձորցին գիտակցությա՞ն է եկել

«Լուրեր են տարածվել համացանցում, որ Տիգրանը կոմայից դուրս է եկել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը:  Տիգրանը շարունակում է անգիտակից վիճակում մնալ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:  Այս պահին նրա մոտ թույլ գիտակցության նշաններ կան, ինչը կոմայից դուրս գալու առաջին քայլերն են»,- նշված է  «Օգնենք վանաձորցի դպրոցականին»  ֆեյսբուքյան խմբում:

Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Գևորգյանը կոմայի մեջ է արդեն մեկ ամիս: Նա «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more