▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զույգեր, որոնք ցույց են տվել, որ դպրոցական սերն ամենաամուրն է

Հայտնի զույգերի, որոնք ցույց են տվել, որ դպրոցական սերն ամենաամուրն է:

Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկ

Երբ նրանք ծանոթացել են, Ֆյոդորը 19 տարեկան է եղել, իսկ Սվետլանան դեռ դպրոցում է սովորել:

Ջոն Բոն Ջովի և Դորոթեա Հարլի

Ջոնը և Դորոթեան համադասարանցիներ են եղել: Զույգն ամուսնացել է 1989թ. Լաս-Վեգասում: Նրանք 4 երեխա ունեն:

Իվան Ուրգանտ և Նատալյա Կիկնաձե

Իվանը և Նատալյան նույն դասարանում են սովորել: Իվանը Նատալյային առաջարկություն է արել հենց ավարտական երեկոյին: Բայց այդ ժամանակ Նատալյան Իվանի խոսքերը լուրջ չի ընդունել, և նրանց ճանապարհները բաժանվել են մի քանի տարով:

Մարկ Ցուկերբերգ և Պրիսցիլլա Չեն

Նրանք սկսել են հանդիպել 2003թ. Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: Ամուսնացել են 2012թ. մայիսի 19-ին:

Ֆիլիպ Յանկովսկի և Օքսանա Ֆանդերա

Ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը:

Լիոնել Մեսսի և Անտոնելլա Ռոկուցցո

Լիոնելն Անտոնելլայի հետ ծանոթացել է 5 տարեկանում: Զույգը սկսել է հանդիպել 2009թ.:

Ալեքսանդր և Եկատերինա Ստրիժենովներ

Ծանոթացել են դպրոցական տարիքում:

Բոնո և Էլիսոն Հյուսոն

Էլիսոնը Բոնոյին առաջին անգամ նկատել է դպրոցական ռոք-խմբի համերգին, որի առաջատարն է եղել երաժիշտը:

Պատրիկ Սուեյզի և Լիզա Նիեմի

Սուեյզին իր ապագա կնոջ հետ ծանոթացել է, երբ Լիզան 15 տարեկան է եղել: Նա պարի դասեր է առել Պատրիկի մորից: Սիրահարներն ամուսնացել են, երբ Պատրիկը եղել է 22 տարեկան, Լիզան՝ 19:

Պենելոպա Կրուզ և Խավյեր Բարդեմ

Իսպանացի ամենատաք զույգերից մեկը ծանոթացել է, երբ Պենելոպան 16 տարեկան է եղել: Զույգի լուրջ հարաբերությունները սկսվել են 2007թ., նրանք ամուսնացել են 2010թ.:

Աղբյուրը՝ Blognews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին