Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ, իր հետ տեղի ունեցած մի միջադեպ օրինակ բերելով, հասարակությանը կոչ է անում արտահայտություններում լինել զուսպ և չտրվել սադրանքների։ «Նիկոլի բռնապետությունն անցավ նաև փաստաբանական համայնքի դեմ բռնաճնշումների։ Կոչուբաևի հայտարարությունը Նիկոլի համար «նվեր» էր և մարդուն տարան 2 ամիս փակեցին բանտում։ Ես հասկանում եմ, որ ազգային մտածողություն ունեցող, հայրենիքի համար ցավ ապրող մարդկանցից յուրաքանչյուրը ներքին մեծ զայրույթ է ապրում այս անարդարության, քաղաքական անբարոյականության առումով և ուզում է իր զայրույթը որևէ կերպ արտահայտի, բայց միշտ չէ, որ այն պետք է արտահայտենք հրապարակային։ Խնդրանքս է՝ հնարավորինս զուսպ եղեք, բռնապետիկ Նիկոլի ձեռքին «զենք» մի տվեք։ Հիմա ինչքան էլ մարդիկ հայհոյեն, քննադատեն ու շատ կոպիտ բառեր օգտագործեն Նիկոլի ու նրա ոհմակի մասին՝ դրանից բան չի փոխվելու։ Ասում են, եթե մոտենաս կեղտաջրին՝ ոտդ մի դիր ցեխաջրի մեջ, որովհետև դու կկեղտոտվես, իսկ ցեխը չի մաքրվի։ Սիրելի հայրենակիցներ, դուք էլ, խնդրում եմ ձեզ, մի մտեք այդ ցեխաջրի մեջ։ Կոչուբաևը տուրք տվեց նյարդերին և ընկավ Նիկոլի թակարդը, պետք չի ընկնել Նիկոլի թակարդը։ Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Կոչուբաևին, որը Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկն է։ Նիկոլի փոքրիկ բռնապետական ռեժիմը ոչնչացման եզրին է, այդ ռեժիմը ամիսների ընթացքում դառնալու է պատմություն, և ահա ոչնչանալուց առաջ բոլոր բռնապետական ռեժիմներն անցնում են նմանատիպ հիստերիայի միջով, երբ աջ ու ձախ բոլորին կալանավորում են, եկեք մենք ամուր պահենք մեր նյարդերը, վստահ լինենք մեր հաղթանակի վրա և գնանք մեր ճիշտ, ազգային, հստակ գծված և չվախեցող ճանապարհով»,- ասում է տեսաուղերձում։ |
«Զուսպ եղեք, բռնապետիկ Նիկոլի ձեռքին «զենք» մի տվեք»․ Նաիրի Հոխիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին