Հայ ժողովրդի արիածին գենը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցել և հարուցում, այն որ հայ ժողովրդի զավակները ճակատագրի բերումով սփռվել են աշխարհով մեկ, դա էլ մեր մեղքը և մեր ցանկությամբ չի եղել:
Այսօր թուրք կոչվածները ամեն ջանք չեն խնայում իրենց, հայի արմատներին վերադարձող անհատներին «դիմագրավելու», զուր ջանքեր, քանզի ինչ ցանել եք այն էլ ստանալու եք: Հայը ինչ չափի զրկանք էլ, որ կրի,տանջվի ու մաքառի անգամ այսօր, դա էլ ոչինչ է անգամ իր ազգային բաղձալի նպատակներին հասնելու ճանապարհին:
Մենք ոչ մեկից ոչինչ չենք խլում և պահանջում, այլ ընդամենը ցանկանում և սպասում ենք մեր իրավական հարցի լուծմանը: Ընդամենը մի խորհուրդ բոլոր թուրքերին, գալու է մի պահ , որ անգամ ձեր ամուսինները կամ կանայք ձեզ ասելու են, բավ է , որ այսքան տարի ապրեցինք ինքնություններս կորցրած, ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ , ՀԱՅԻ ԶԱՎԱԿ, ՈՐԴԻ ԹՈՌ ԿԱՄ ԾՈՌ, այնպես որ սպասեք դրան, դա մոտ է բոլորիդ, որի ոտնաձայներn արդեն առնում ենք:
Աշխարհասփյուռ հայության զավակների ամենօրյա քայլերին սպասեք նաև, որ շատ ու շատերը բարձրաձայնելու են՝ իմ պապը Բիթլիսցի է, Սասունցի, Վանեցի,Մշեցի,Կարսեցի, Էրզրումցի , Բայազետցի...բայց նրանց մեջ է լինելու հայի տաղանդը , հանճարը, մեծությունը, նրանց հանրաճանաչությունը, որին մեղանչել արդեն անկարող եք
:Խորհուրդ մեր ոխերիմ «բարեկամներին» , ի զուր է ձեր ջանքերը, քանզի չծնված հայի սերմը անգամ, գիտի իր պահանջը, նպատակը այս աշխարհում, աշխարհ գալու իմաստով...