▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացում. որոշ անձինք երեխաներ են փնտրում` իբր ԱրմենիաTV-ի հեռուստանախագծերի համար

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սիրելի՛ ծնողներ, 
Մենք զանգեր ենք ստանում, որ որոշ անձինք, Նոր-Նորքում դռներ թակելով, երեխաներ են փնտրում` իբր «Արմենիա» ԹիՎի-ի հեռուստանախագծերի համար: 
Հեռուստաընկերությունը զգուշացնում է, որ երբեք այդպիսի գործունեությամբ չի զբաղվել, և որ այդ անձինք «Արմենիա» ԹիՎի-ի հետ որևէ առնչություն չունեն: 

«Արմենիա» հեռուստաընկերությունը երբևէ նման միջոցներով իր նախագծերի համար դերակատարներ չի ընտրել: Մենք գործակցում ենք միայն պրոֆեսիոնալ քասթինգ ընկերությունների հետ:
Զգո՛ն եղեք և նման դեպքերում դիմեք ոստիկանություն:

 

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի PR բաժին
Հայկուհի Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին