▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զայրացած թուրք ոստիկանը, դիմելով քրդաբնակ քաղաքի բնակիչներին, ասել է. «Բոլորդ հայ եք»

Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումնեի հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարաված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:

«IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»: 

Ոստիկանի խոսքին հետևում է քուրդ կնոջ աղերսանքը ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով:

Հիշեցնենք, որ  Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Մինչ օրս շուրջ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր ունի:

Աղբյուրը` ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին