▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը պետք է լռեր կամ քաղաքական կոռեկտություն պահեր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բոլորին էլ հայտնի է Զարուհի Փոստանջյանն իր «էկսցենտրիկ» պահվածքով։ «Քաղական գործիչ», որը ջանք ու եռանդ չի խնայում և պահը չի կորցնում պատասխանատու պահերին ուշադրություն շեղելու և հասարակության սպասումները այլ ուղղությամբ տանելու համար։

Հիմա եկել է հերթական պահը, երբ ոչ իշխանական ուժերը՝ այդ թվում նաև Ժառանգությունը, միացել և պայքարի են մղվել երկիրը այս օրհասական իրավիճակից դուրս բերելու և ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, նորից հայտնվել է Զարուհի Փոստանջյանը և փորձում է շեղել հասարակության ուշադրությունը։

Ավելի ճիշտ կլիներ, որ Զարուհի Փոստանջյանը այս պարագայում կամ լռեր, կամ էլ քաղաքական կոռեկտություն պահեր և հետևեր իր հարազատ կուսակցության ղեկավարությանը, որոնք ելել են պայքարի։

Վաղուց արդեն ժամանակն է, որ Զարուհի Փոստանջյանը կողմնորոշվի թե հարթակի որ կողմում է ինքը, քանի որ նմանօրինակ քաղաքական վարքագծով ինքը ստիպում է մտածել, որ Ժառանգությունում չկա միասնական դիրքորոշում։

Իրական Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին