▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառանցել են, դեղ տվեք, բժիշկ կանչեք, եկեղեցին ինչ կարող է անել․ Միքայել Սրբազան

Իրենց մտքի զառանցանքները ինչու ես պետք է մեկնաբանեմ, ովքեր են իրենք, որ եկեղեցականները ամեն անգամ մեկնաբանեն այդ զույգի զառանցանքները։ Զառանցել են, դեղ տվեք, բժիշկ կանչեք, եկեղեցին ինչ կարող է անել,-անդրադառնալով Նիկոլի եւ Աննայի առավոտյան դիվահար գրառումներին, «Իրավունքի» հետ զրույցում ասել է  Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա Սրբազանը Փաշինյանների ընտանիքին, ասաց.

- Իմացեք, որ եկեղեցուն որեւէ մեկը չի կարող հաղթել, դա հիշեք ու քիչ զառանցեք։

Հավելենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը՝ ի պատասխան Փաշինյանի գրառումների`  «Հրապարակ»-ին ասել է՝ Համարժեք արձագանքը կլիներ այն, որ շան տեղ չդնեինք։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին