▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է

 

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան, որտեղ հոկտեմբերի 3-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք միջազգային կիսամարաթոնին: 
Ֆրանսահայ ֆուտբոլիստը նշել է, որ Երեւանում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով:

Ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ`  Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:

Հայտնի մարզիկն ասել էր, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը:

Ֆրանսահայ ֆուտբոլիստը նշել է, որ Երեւանում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով: Ջորկայեֆը ասել է, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է: 

Նշենք, որ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 3-ին, որը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին