▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և S.aureus ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին