Խնածախում 2 շաբաթ է հարազատները փնտրում են 34-ամյա Լևոն Առուստամյանին
Հարազատները մայիսի 5-ից փնտրում են Խնածախի բնակիչ, 34-ամյա Լևոն Արթուրի Առուստամյանին։
Ըստ տեղեկությունների, մայիսի 5-ի երեկոյան Լևոն Առուստամյանը տնից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։ Վերջին տվյալներով, նա մայիսի 6-ին գտնվել է Երևանում` ՄԻԲՍ հիվանդանոցի մոտակայքում։
Հարազատները խնդրում են տեսնողներին զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 077077108, 093390355 կամ դիմել ոստիկանություն։
Աղբյուրն՝ այստեղ