Այսօր կառավարության նիստում հաստատվեց Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին հարցը։ Նշենք, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում նաև խաղադրույքներից մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասնեց նախագիծը․ «Երբ օպերատորը մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դրան միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու։ Ընդ որում, այս մոնիտորինգային կենտրոններին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում, և արդյունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխման, թույլ է տալու վերահսկել այդ խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները։ Ընդ որում՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով, և հետևաբար սրա միջոցով մենք նաև հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատություն ենք բարձրացնում և դրա արդյունքում նաև ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։ Դիտեք նաև՝ *** |
«Խաղադրույքներից ստացված շահումները մյուս տարվանից հարկվելու են»․ Էդուարդ Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին