Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քաղցրավենիք կամ թխվածք գնելուց միշտ օգտվել եմ SAS սուպերմարկետներից,որովհետև չգիտեմ ինչի մտածում էի,որ որակով են պատրաստում ու կարելի է վստահել: Երեկ Թումանյանի SAS-ից գնված թխվածքի մեջ վառարանում լավ չորացած խավարասեր եմ գտել: Ինչ որ չափով տեղյակ լինելով գիտեմ ,որ խավարասերները բազմանում են ոչ հիգենիկ ու կեղտոտ տարածքներում: Ի դեպ ասեմ,որ հենց թխվածքի մեջտեղում էր հայտնվել ու չնկատելու դեպքում ստամոքսս խավարասեր ընկեր էր ունենալու: Ուզում էի թխվածքը տանեի,բացատրություն պահանջեի,հետո հասկացա,որ ոչ մի բան չի փոխվի ,ու խավարասերի դեմքով «Կներեք թյուրիմացության համար» բառերից բացի ուրիշ բան հաստատ չէի լսելու: Ինձ ապշեցնում ա էն փաստը,որ մարդիկ մի քանի կոպեկ ավել չեն ուզում ծախսեն ուղղակի տարածքը մի քիչ մաքուր պահելու համար,էն դեպքում,որ առևտրի ու գումարի խնդիր հաստատ չունեն: Ու̉մ ա պետք ձեր սուպերմարկետի արտաքին մաքրությունը,որ մարդկանց ձեր անմարդկայնությամբ թունավորում եք: Քանի̉ անգամ եք ձեր էրեխեքին խավարասերով թխվածք տվել: Մի խոսքով,նախ և առաջ ազատվեք ձեր գլխում ապրող խավարասերներից,հետո նոր մարդկանց համար ինչ որ բան արեք,կամ էլ,որ հարցնենք աշխատողից,թե թխվածքի մեջ ինչ է,թող հանգիստ ու անկեղծ պատասխանի << տառական>>:
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: