▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը

Գործարար, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը,-այս մասին հայտնում է 24Նյուզը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին ու նշելով, որ կայքիր զրուցակցի փոխանցմամբ, այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խաչատուր Սուքիասյանն է։ Սուքիասյանի մամուլի խոսնակը կտրուկ հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, թե պատգամավորը կապ չունի «ADM Diamond» ընկերության հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին