Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա-ին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակից է: |
Վրաերթի հետևանքով Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման աշխատակիցը մահացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին