Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իտալիայում Հայաստանի դեսպան, նախկինում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հաշվին փոխանցեցի 508.000 դրամ ու հավելյալ 30 դրամ։
Շնորհակալություն այն ընկերներին, ովքեր հասկացան Լապշինի հետ կապված և Արցախի հանձնումը նախօրոք կազմակերպելու իմ բացահայտումների իրականությունը և դրա համար իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ամբողջ հարցի խորքերը և կանգնեցին կողքիս։
Ու թեև Հայաստանի դատական եռաստիճան համակարգը համարձակություն չունեցավ այս առումով արդարադատություն իրականացնելու և նախընտրեց անտեսել բոլոր փաստական ապացույցները, բայց ես միջազգային դատարանում կապացուցեմ իմ ճիշտը։
Հիշեցնեմ, որ 2019-ի մայիսի 11-ին Գավառ քաղաքում կառավարական միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կարճատև զրույց ունեցան հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և ինձ հետ։ Վլադիմիր Կարապետյանը Լապշինին այդ ժամանակ հորդորել էր այլեւս չխոսել Ադրբեջանի դեմ, քանի որ Հայաստանի կառավարությունը փոխում է իր կողմնորոշումը դեպի Թուրքիա և Ադրբեջան։ Իմ ներկայությամբ Լապշինին նաև ասվել էր, որ Արցախի հարցը լուծվելու է ի նպաստ Ադրբեջանի, իսկ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կհամաձայնի Արցախի հանձնմանը։
Ես 4 տարի պայքարեցի այս իշխանության դեմ, սակայն դատարանները իրենց որոշում ներով պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա կողքի մարդկանց։
Ես կշարունակեմ պայքարը մինչև մեր հաղթական ավարտ»։