▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջում չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս․․․Մխիթարյանը՝ Փաշինյանին

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ:
Հենց կարողացար 50 հոգի հավաքել (էս վերջերս բացի ներքին զորքերից, ուրիշ մարդ դժվարությամբ ես հավաքում), նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր...
Հետո տար Գորիս-Կապան հանձնած ճանապարհը ցույց տուր, հետո տար Սև լճի ու Ջերմուկի օկուպացված տարածքները ցույց տուր, հետո տար Կիրանցի պատը ու Տավուշից հանձնած գյուղերը ցույց տուր, հետո տար քարուքանդ եղած Ծիծեռնակաբերդը ցույց տուր, հետո տար թշնամու մոտ պահվող ռազմագերիների ու պատերազմում զոհվածների ծնողներին ցույց տուր, հետո Բայրամովի հարցազրույցը ցույց տուր ու Ալիևի մեզնից որպես ավար խլված զենքերի կոլեկցիան, հետո 15 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը ցույց տուր, հետո քո հիմնած նոր 2 «ատոմակայանները» ցույց տուր, տիեզերքում անհայտ կորած «արբանյակդ», Ազատ գյուղի 15 զինվորի կյանք խլած այրված «կազառմաները», պայթած Սուրմալուն, 2-3 ամսով մեծ շուքով բացվող ու փակվող գործարանները ցույց տուր, անթիվ քաղբանտարկյալներին ու վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս:
Այ հենց դրանից ամենաշատն են վախենալու թշնամիները:
Հ.Գ. Էդ 50 հոգուն չթողնես ցրվեն, հետդ պատարագի կտանես, ամոթա, մարդաքանակ է ի վերջո»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին