ԱՄՆ-ում հարսն ու փեսան՝ Լիզ Քոուպլենդն ու Հարրի Սթեյնը, իրենց ընկերների ու հարազատների հետ մնացել են վերելակում: Դեպքը տեղի է ունեցել հարսանիքից մի քանի րոպե առաջ:
Չնայած անհարմար դրության մեջ հայտնվելուն՝ նրանք վերելակում անմոռանալի հարսանեկան լուսանկարներ են արել խուճապի մատնվելու փոխարեն:
20 րոպե անց դեպքի վայր են ժամանել Ալեքսանդրիայի հրշեջ դեպարտամենտի աշխատակիցները և ազատել են հարսին, փեսային և հյուրերին։
Արդյունքում Քոուպլենդն ու Սթեյնը մի քիչ ուշացել են սեփական հարսանիքից։