▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերցրու կնգադ ու փորձեք՝ Ադրբեջանի տարածքով գնաք  Ռուսաստան, տեսնենք մինչև ու՞ր կհասնեք․․․Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Արձագանքելով վերջինիս խոսքերին, թե խաղաղություն է բերել, Վարդան Ղուկասյանն ասել է , որ անցած դարասկզբին կնքված Վիդրո Վիլսոնի իրավարար վճիռն տասն անգամ ավելի ծանրակշիռ էր, քան Վաշինգտոնում նախաստորագրված թուղթը, սակայն Թուրքիան այն հաշվի չառավ ու շարունակեց իր զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Նույնն, ըստ Վարդան Ղուկասյանի, անելու է Ադրբեջանը չորս հինգ տարի հետո։ 

«Քանի դեռ ողջ, առողջ է Դոնալդ Թրամփը, գուցե հնարավոր լինի խաղաղություն պահել տարածաշրջանում․․․ երկնային գրասենյակը թող Թրամփին երկար կյանք տա, սակայն չե՞ք հարցնում արդյոք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ է լինելու հետո»,-ասել է Վարդան Ղուկասյանն ու պատմությունից բերել տասնյակ օրինակներ, երբ խաղաղության պայմանագրերը մնացել են թղթի վրա ու այն կնքած կողմերը նորից պատերազմել են։ 

Թրամփից հետո տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 1988-ին կամ 1915-ին , -ասել է Վարդան Ղուկասյանն ու դիմելով Փաշինյանին ավելացրել է՝ դու խաղաղություն չես բերում, դու բերում ես նոր փորձանք․․․

Խոսելով Սյունիքի շուրջ ստեղծված վիճակի մասին, Վարդան Ղուկասյան ասել է, որ ինքը կողմ էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը լիներ այն ձևաչափով, ինչպես գործում է  ճանապարհը  Կալինինգրադի և Ռուսաստանի միջև՝ միայն վիզայով, իսկ Նիկոլ Փաշինյանի բերածն անհեթեթություն է, ճանապարհների ապաշրջափակումն էլ միայն Բաքվի համար է շահեկան լինելու։

Վարդան Ղուկասյանը նաև հիշել է, թե ինչպես էր փոքր տարիքում մոր  հետ գնացքով գնում  Կապան և ինչպես էին ադրբեջանցիները քարերով հարվածում  գնացքին․․․

«Վերցրու կնգադ ու նիկոլական թայֆիդ և փորձեք՝ Ադրբեջանի տարածքով գնաք  Ռուսաստան, տեսնենք մինչև ու՞ր կհասնեք․․․»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ խաղաղության երաշխավորը բանակն է, մինչդեռ Փաշինյանն իր ուղերձում խոսեց ամեն ինչը ծաղկեցնելուց, բացի բանակը հզորացնելու մասին։ 

«2018 թվից ապագա է ասում Նիկոլը, բայց մենք տեսանք միայն կորուստներ ու զոհեր», -ասել է Վարդան Ղուկասյանն ու մարդկանց խորհուրդ է տվել ոչ մի պարագայում չհավատալ  Փաշինյանի վկայակոչած փաստաղթերին, նաև կոչ է արել Հայաստանի բնակիչներին՝ խելքները գլուխները հավաքել ու դասեր քաղել պատմությունից։ 

Վարդան Ղուկասյանի տեսաուղերձին ամբողջությամբ կարող եք հետևել իր տելեգրամյան ալիքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին