Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ «ձախ ականջախեցու հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-02 շտապօգնության բժիշկների թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Հայկուհի Ե-ն է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։ Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե-ն և 22-ամյա Սեյրան Ե-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե-ն տեղափոխվել է հիվանդանոց։ |
Վեճ, ծեծկռտուք, կրակոցներ Նոր Արեշում. կա վիրավոր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին