▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Սարգսյանն ինձ հարցրեց՝ ես ազա՞տ եմ, թե՞ ոչ»․ Մայա Մարգարյան

Երգչուհի Մայա Մարգարյանը  վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է թե՛ իր անձնական կյանքին, թե՛ տարիներ շարունակ շրջանառվող ասեկոսեներին՝ կապված Վազգեն Սարգսյանի անվան հետ։

Շատերը ժամանակին խոսում էին Մայա Մարգարյանի և Սպարապետի միջև գոյություն ունեցած սիրավեպի մասին։ Երգչուհին արձագանքեց այդ լուրերին՝ ասելով․

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են այդպիսի խոսակցություններ եղել, որովհետև Սոչիի փառատոնից հետո ինձ հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը արձան հանձնեց՝ խնդրելով այն փոխանցել Վազգեն Սարգսյանին։

Մենք վերադարձանք, և ես երկար ժամանակ չէի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Հետո՝ ինչ-որ մեկի միջոցով, իհարկե, ստացվեց։ Ընդունելություն ինձ տվեցին, երևի հենց դա է դարձել նման խոսակցությունների հիմնական պատճառը։ Նա ինձ հարցրեց՝ ես ազատ եմ, թե ոչ։ Ես ասացի՝ ոչ, և դրանով ամեն ինչ ավարտվեց»,- նշել էր երգչուհին։

Դիտեք նաև՝

Նույն հաղորդման ընթացքում Մայա Մարգարյանը նաև անկեղծացավ իր նախկին պրոդյուսերի՝ միաժամանակ ընտրյալի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։ Երգչուհին պատմեց, որ անցել է հոգեբանական ճնշման և բռնության փուլերով․

«Ես ինձ շատ ճնշված էի զգում։ Գիտեի, որ եթե ինչ-որ մեկն ինձ փորձում է սահմանափակել արվեստի մեջ, իմ մոտ հակառակ ռեակցիա է լինում։ Սկսեցի հիասթափվել։ Շատ ուժեղ հիվանդացա, վատացա։ Ասացի՝ չեմ ուզում էլ շարունակենք, ինչից հետո նա սկսեց խելագար բաներ անել։ Ամեն տեղ ինձ կարողանում էր խայտառակ անել։

Մի անգամ ասաց՝ “Խփիր ինձ, որ հասկանամ՝ էլ չես սիրում, կգնամ”։ Ես ապտակեցի նրան՝ հաճույքով, որովհետև նա շատ դաժան էր վարվել ինձ հետ։ Երբեք չէի մտածի, որ կարող եմ մեկի վրա ձեռք բարձրացնել, բայց այդ պահին ես իսկապես հաճույք ստացա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին