Անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարություններին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել է. «Ո՞ւմ մեկնաբանեմ, Սասուն Միքայելյանի՞ն, էն անձին, որը 2018-ին, շատ լավ իմանալով, որ պետական հեղաշրջում է տեղի ունեցել, ասում էր՝ սա ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը.... Որ Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալու էր ԵԿՄ դռանը մոտ գա՞լ»:
***
«Անդրանիկ Քոչարյանն էս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը՝ խոսելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարության մասին:
«Ինքն էդ դժբախտության վրա կարիերա է արել, կայացել է, շահարկել է այդ դժբախտությունները՝ մարտի մեկից սկսած, մեր հաղթական պատերազմները, ապրիլյան քառօրյան փորձել է օգտագործել՝ կարիերայի ևս մեկ աստիճանով բարձրանալու համար, նույնն արել է 44-օրյա պատերազմի՝ իբր քննիչ հանձնաժողով ստեղծելով կամ իբր ինչ-որ ճշմարտություններ բացահայտելով»,- հավելեց Մկրտչյանը:


