▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»․ Բագրատ Սրբազան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Իմ խնդրանքն է՝ դիմելուց Վազգեն Գալստանյան չդիմեք։ Հասկանալով հանդերձ, որ կարող եք պատճառաբանել՝ որպես քաղաքացիական դիմում, բայց ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»,- դիմելով նախագահող դատավորին՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ 22 տարի է՝ Բագրատ արքեպիսկոպոսն է։ Նա ներկայացրեց նաև մանրամասներ իր կենսագրությունից։

***

Իրավիճակը դատարանի առջև, որտեղ ընթանում է Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» մյուս մասնակիցների գործով դատավարությունը

***

Դատական նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Այստեղ են Բագրատ Սրբազանն ու 17 կողմնակիցները։ Քաղաքացիները շարունակում են հավաքվել դատարանի դիմաց։

***

***

Սրբազան Պայքարի գործով դատական առաջին նիստն ավարտվեց: Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար:

Դատավարությունը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 20-իմ, ժամը 14:30-ին Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:

***

«Քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է, հանցագործության հետ բացարձակապես կապ չունի և քաղաքական շարժում կասեցնելու միտում է ունեցել՝ իրավապահների ուժերով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը հավելեց, որ իր հրապարակած ձայնագրությունը ամբողջական է եղել․ «Հրապարակել եմ ձայնագրությունն ամբողջական, ցանկացած գիտակից մարդ կարող է լսել և հասկանալ՝ դա ինչ մասին է։ Ներկայացնում էին, որ կա՛մ գալու են իշխանական պատգամավորներին գնդակահարեն, կա՛մ դուրս են գալու փողոցներում մարդ գնդակահարեն, մինչդեռ պարզ է և ամենավատն այն է, որ Քննչականը և Դատախազությունը իրենք են փորձել չեղած բանը ներկայացնել որպես հանցագործության տարր»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 14։30-ին Շենգավիթի դատարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին