▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վայ քու, արա. բա էն ի՞նչ թուղթ էր». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ամիրբեկովի հայտարարությանը, գրել է. «Վայ քու, արա... Բա էն ի՞նչ թուղթ էր»:

***

Վաշինգթոնում փաստաթղթի ստորագրումը հաստատում է Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը ճանաչում է, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա գործողություններ, այսինքն՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու համար»,- նշել է դիվանագետը։

Ամիրբեկովի խոսքով՝ համատեղ հռչակագրի հիմնական դրույթներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցման կապերի ապաշրջափակման պարտավորությունն է, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնի է, համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները կօգնի կառուցել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) տարանցիկ միջանցքը։

«Իսկ TRIPP-ը հաղորդակցության ԱՄՆ հատուկ նախագիծ է, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում՝ Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- նշել է Ամիրբեկովը։

«Նաև Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ կոչը ևս մեկ կարևոր քայլ է խաղաղության և կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկի վերացման ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին