Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Կուտակումներ 14/29 տեղամասի դիմաց
ՔՊ-ի թեկնածուի պաստառը փակցված է «գրեթե» ընտրատեղամասում, ինչն օրենքի խախտում է
14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին
|
Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը ևս քվեարկեց։ Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Գյումրիի սցենարը կլինի այստեղ կամ մյուս այն համայնքների, որտեղ ընդդիմադիր թեկնածուներն անցան, ինչ հետևանքներ եղան, ասաց․ «Ընդհանրապես մտավախություն չունեմ, բայց էսօրվա իշխանություններից ամեն ստորություն սպասելի է»։ Հարցին՝ պատրա՞ստ եք կալանավորվել, նշեց՝ կալանավորվելու առիթ չկա։ «Ես դասավանդել եմ Տնտեսագիտականում, թող հետ գնան, նայեն»։ Դիտարկմանը՝ իշխանությունները ձեզ քննադատում էին, Սաքուլիկ անվանում, ասաց․ «Իշխանությունները գլուխը պատն են տալիս։ Էդ տարբեր «իկ»-երը որ փորձում են մեզ կպցնել, իրենցից լավ Սարիկ չկա, եթե «իկ», ապա՝ Սարիկ»։ |
***
Արգիշտի Մեխակյանը չպատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հարցին
Ես էդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից․․․ Ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրկվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում․․․Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։
Իսկ եթե Մեխակյանը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ Մեխակյանն այդ հավաքը։
«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևև մեկը, որ չկարողանա արտոնել»,- ասաց նա։
|
«Մարդիկ համացանցում գրում էին՝ մեր պապիկ-տատիկների հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս, քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին»,- դիմելով ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին՝ հնչեցրեց լրագրողը։ «Ամեն տափակության հո չեմ անդրադառնալու»,- արձագանքեց թեկնածուն։ *** |
|
Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը քիչ առաջ քվեարկեց։ «Որ գնացիք ընտրության, նայեցի՞ք, ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ գրանցվա՞ծ էին, որովհետև տարբեր ահազանգեր կան»,- դիմելով նրան՝ հարցրեց լրագրողը։ «Առաջարկում եմ՝ ովքեր ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն։ Մեր հասցեի վրա բացառապես իմ ընտանիքի անդամներն են»,- նշեց թեկնածուն։ *** |
|
«Դուք Նիկոլ Փաշինյանից աջակցություն ունե՞ք․ նա նույնիսկ հարկ չհամարեց մասնակցել ձեր ամփոփիչ հանրահավաքին»,- դիմելով ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին՝ հարցրեց լրագրողը։ Մեխակյանն ասաց՝ հարցը կոռեկտ չի համարում․ «Եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի ՔՊ թեկնածուն։ Մենք նման օրակագ չենք ունեցել, որ նա պետք է գար»,- ասաց թեկնածուն։ |
***
|
«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ևս քիչ առաջ քվեարկեց։ Ասաց՝ քվեարկել է հանուն համայնքի զարթոնքի, հայի արժանապատվության։ «Պիտի պաշտպանենք մեր ձայնի իրավունքը, պիտի մասնակիցը լինենք երկրի ընթացքին, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր ու երկրի ճակատագիրը»,- նշեց նա։ |
***
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում
«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- ասաց Վեհափառը։
|
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածել՝ կից գրառումներով․ «Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են, 14/47 տեղամասում՝ բաց քվեարկություն»։ |
***
***
|
24TV-ն կադրեր է հրապարակել՝ նշելով, որ Գյումրիից ոստիկաններ են գալիս Վաղարշապատ, որտեղ, ինչպես հայտնել էինք, մեկնարկել են ընտրությունները։ |
Վաղարշապատում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ժամը 8-ին բացվել է 47 ընտրատեղամաս։
Մասնակցում է 8 քաղաքական ուժ։
▫️«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
▫️«Համահայկական ճակատ»
▫️«Հանրապետություն»
▫️«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
▫️«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
▫️«Ժառանգություն» կուսակցություն
▫️«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
▫️«Հայրենիք» կուսակցություն
Քվեարկելու իրավունք ունի 69 866 հազար մարդ։


