▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղարշապատի ընտրություններ․ «ՀայաՔվե»-ի արձանագրած խախտումները

Վաղարշապատի ընտրություններ․ «ՀայաՔվե»-ի արձանագրած խախտումները․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում է:

Վաղարշապատի 14/38 տեղամասում ընտրացուցակներն անհասանելի են` փակցված են շենքի ներսում

Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված էին սեղանի վրա, ինչն ընտրախախտում է:

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը  Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկում  է քվեարկության ընթացքը:

• Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք  թեժ գծին` 033 978281 հեռախոսահամարով:

***

Վաղարշապատի 14/33 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի են ընտրողներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին