▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդևանյանն այսօր է միայն ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, որը հրապարակվել(ու) է նոյեմբերի 13–ին

Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը  Վճռաբեկ դատարանից այսօր է միայն ստացել դատարանի որոշումը, որը հրապարակվել(ու) է նոյեմբերի 13–ին։

«Նոյեմբերի 14-ին, ես տեղեկանում եմ, որ նոյեմբերի 13–ին որոշում պետք է հրապարակվի, որոշումը չեմ ստանում, բայց քննիչը այն ստանում է»,–սոցցանցի ուղիղ եթերում ասում է Վարդևանյանը։

Փաստաբանը նկատեց, որ Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13–ին արդեն որոշում է կայացրել։ «Պատկերացնում եք՝ նույնիսկ 1 ամիս չի պահանջվել Վճռաբեկ դատարանից, որ նման որոշում կայացնի, և սա իսկապես ռեկորդ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին