▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի վերադարձը ոչ միայն արդարության վերականգնում է, այլև անհրաժեշտություն․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Արդեն ութ ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը չի հայտնվել ուղիղ եթերում։ Ութ ամիս, որոնց ընթացքում մեր երկրում տեղի ունեցան անհավանական, երբեմն ցավալի և անսպասելի իրադարձություններ։ Բայց մի բան հստակ է․ եթե Վարդան Ղուկասյանը լիներ ազատության մեջ, նման իրավիճակ չէր առաջանա։ Նրա ներկայությունը միշտ եղել է կայունացնող, զսպող և հավասարակշռություն ստեղծող ուժ։

Այս ութ ամիսը ապացուցեցին մեկ բան՝ Վարդան Ղուկասյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև միակ իրական զսպող ուժը, ով կարողանում էր կանխել վտանգավոր զարգացումները, միավորել տարբեր կողմերին և պահել հասարակական խաղաղությունը։ Նրա բացակայությունը բաց թողեց այն վակուումը, որը ոչ ոք չկարողացավ լրացնել։

Այո, այսօր մենք հստակ ասում ենք՝ Վարդան Ղուկասյանը եղել է և մնում է անփոխարինելի զսպող ուժը։ Նրա վերադարձը ոչ միայն արդարության վերականգնում է, այլև անհրաժեշտություն՝ երկրի կայունության և հասարակական վստահության վերականգնման համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին